Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչները մասնակցել են Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոցում Ռուսաց լեզվի կենտրոնի բացման արարողությանը
15.02.2021
Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հովանավորությամբ, Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոցում փետրվարի 12-ին բացվեց Ռուսաց լեզվի կենտրոն (դասարան)։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Վայոց ձորի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ՝ Արփիար Ղազարյանը և մարզպետի օգնական Արմինե Ասատրյանը։
Կողմերի ներկայացուցիչները՝ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Ացամազ Բիչենովը, կենտրոնի ծրագրերի համակարգող Անդրանիկ Արզումանյանն ու Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը քննարկել են հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։
Վայոց ձորի մարզպետարանը կարևորում է մարզում Ռուսաց լեզվի կենտրոնի առկայությունը, որպես մեծ հնարավորություն՝ դպրոցի սաների և մարզի երիտասարդների համար ռուսաց լեզվի, ռուս ժողովրդի պատմության և մշակույթի մասին իրենց գիտելիքների բարելավման գործում և համոզված է, որ ստեղծված հնարավորությամբ մարզը կարող է մաս կազմել երկու երկրների կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում փոխշահավետ համագործակցության զարգացման և ամրապնդման գործում: