Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համաշխարհային բանկի աջակցությամբ Վայոց ձորում կկառուցվի արդիական պահաջներին համապատասխան բժշկական կենտրոն
05.02.2021
Ս/թ փետրվարի 4-ին Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների կողմից հաստատվել է <Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում> ծրագրի 7,4 միլիոն դոլար գումարով Լրացուցիչ ֆինանսավորումը, որի շնորհիվ ՀՀ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում կկառուցվի ժամանակակից և նոր սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոններ:
Վայոց ձորում ժամանակակից և նոր սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնի կառուցումը մեծ ձեռքբերում է մարզի առողջապահական համակարգի զարգացման համար, որովհետև տասնամյակներ շարունակ հիվանդանոցային ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ ներդրումներ չեն կատարվել:
Նոր բժշկական կենտրոնի կառուցման շնորհիվ Վայոց ձորի ավելի քան 60 000 բնակիչ հնարավորություն կստանա օգտվել ավելի որակյալ բժշկական ծառայություններից:
Ծրագիրը կնպաստի կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) և հնարավոր ապագա համավարակներին առողջապահական համակարգի հակազդեցությանը, ինչպես նաև կկրճատի անհրաժեշտ ծառայություններից օգտվելու ժամանակն ու ծախսը: