Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում
27.01.2021
Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Վայոց ձորի թեմի առաջնորդի, հանրապետության ուժային մարմինների մարզային կառույցների ղեկավարների մասնակցությամբ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ համերգ-միջոցառում:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի առիթով հայ զինվորներին և սպաներին մաղթեց ուժ, կորով ու տոկոնություն, նշելով, որ պատերազմի արդյունքը չպետք է հուսահատեցնի Հայոց բանակին և հայ զինվորին, առավել ևս հայ ժողովրդին, այլ առիթ պիտի դառնա ստեղծված իրավիճակից դասեր քաղելու, ավելի համախմբվելու, ուժեղանալու և շտկելու թույլ տված սխալներն ու բացթողումները :
Արարատ Գրիգորյանը խոնարհումի ու հիշատակի խոսքեր ասաց, ուղղված Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված մեր զինվորների հիշատակին:
Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը :
Համերգի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմական գործողություններին զոհ գնացած բոլոր հայորդիների հիշատակը:
Հնչեցին հայրենասիական երգեր և գործիքային կատարումներ:
Միջոցառումից հետո ներկաներն այցելեցին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի և մասնակցեցին Վայոց ձորի թեմի առաջնորդի ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին:
Վերջում կատարվեց մոմավառություն: