Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց <Հայկական ակնաբուժության նախագիծ> բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանին
27.01.2021
Հունվարի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց
<Հայկական ակնաբուժության նախագիծ> (ՀԱՆ) բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանին:
Հանդիպմանը մասնակցում էին ՀԱՆ բարեգործական հիմնադրամի ծրագրերի իրականացման ղեկավար Վարվառա Քալաշյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը և <Եղեգնաձորի բժշկական կենտրոնՓԲԸ- ի տնօրեն Կարեն Ասատրյանը:
Հանդիպմանը քննարկվեց Եղեգնաձորի ԲԿ-ում ակնաբուժական կենտրոնի հիմնման աշխատանքների ընթացքը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը բարձր գնահատեց Վայոց ձորի մարզում բարեգործական կազմակերպության կողմից ակնաբուժական կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը և ի դեմս կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանի, շնորհակալություն հայտնեց <Հայկական ակնաբուժության նախագիծ> հայ-ամերիկյան բարեգործական կազմակերպության հիմնադիրներին և ողջ անձնակազմին, մարզային ակնաբուժական կենտրոն հիմնելու և այն գերժամանակակից սարքավորումներով ապահովելու, ինչպես նաև տեղի բուժանձնակազմի համար մասնագիտական վերապատրաստման հնարավորություն ստեղծելու համար:
Նունե Եղիազարյանը նշեց, որ ծրագիրը հիմնելով երկրորդական մակարդակի ակնաբուժական կենտրոններ Հայաստանի հինգ մարզերում և ապահովելով դրանց շարունակական աշխատանքը, նպատակն է հետապնդում խթանել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերում բնակչության բոլոր շերտերի համար: Նա տեղեկացրեց, որ մարզային ակնաբուժական կենտրոններ են ստեղծվել ՝ Տավուշի, Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերում, իսկ հինգերորդ կենտրոնը ստեղծվում է Վայոց ձորում:
Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Ասատրյանը տեղեկացրեց, որ կենտրոնի ստեղծման նպատակով ԲԿ-ի կողմից տրամադրվել է վերանորոգված տարածք, որն արդեն ՀԱՆ բարեգործական կազմակերպության կողմից կահավորվել է ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով:
Քննարկվեցին առաջիկայում կենտրոնի բացման նախապատրաստական աշխատանքներին և բուժ ծառայությունների մատուցման որակին և կարգին (պետպատվերի շրջանակում և վճարովի ծառայություններ ) վերաբերող հարցեր:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը շեշտադրեց պատերազմական գործողությունների ընթացքում և հայրենիքի պաշտպանական դիրքերում ծառայության ընթացքում տեսողական խնդիներ ձեռք բերած անձանց առաջնահերթորեն անվճար սպասարկելու անհրաժեշտությունը:
Հանդիպումից հետո Արարատ Գրիգորյանը հյուրերի հետ այցելեց Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ ԲԿ-ի ակնաբույժ Իվետա Շիրինյանը ծանոթացրեց ակնաբուժական կենտրոնի կահավորանքին ու հնարավորություններին: