Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ
26.01.2021
Հունվարի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը:
Քննարկվեցին՝
-Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների, անհետ կորածների և վիրավորների խնդիրներին, առանձնապես՝ կարիքների գնահատման նպատակով տնայցերի կամակերպմանը,
-Վայոց ձորում ժամանակավորապես բնակվող արցախցիների զբաղվածության ապահովմանը,
-քաղաքաշինական և վերանորոգման ծրագրերի նախագծման խնդիրներին,
- մարզի տարածքով անցնող Մ2 մայրուղու եզրերին կառուցված ինքնակամ շինությունների ճակատագրին,
-անասնագլխաքանակի հաշվառման արդյունքներին և թվաքանակի սպասվելիք նվազմանը (գարնանը 2 ֆերմերներ ետ են վերադառնալու Արցախ) ,
-սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման ժամանակացույցին և ծրագրեր ներկայացնելու նախապայմանին՝ համայնքների ֆոնդային բյուջեներում գումարների առկայությանը,
-դպրոցականների առարկայական օլիմպիադայի անցկացման ընթացքին,
-հողերի նպատակային նշանակության փոփոխությունների գործընթացի կազմակերպմանը,
-ձյան տեղումների պատճառով ավտոճանապարհային պատահարների կանխմանը վերաբերող հարցերը:
Մարզպետը Արարատ Գրիգորյանը կրկին կարևորեց ճանապարհների ձմեռային սպասարկման խնդիրները, առանձնապես՝ հանրապետական նշանակության և միջհամայնքային ավտոճանապարհների ձնամաքրման աշխատանքների ճիշտ ժամանակին և որակով կատարումը:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանքային շաբաթ: