Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հունվար ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը
23.01.2021
Հունվարի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հետաքրքրվեց նախորդ խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերով, առանձնապես՝
-մարզի համայնքների ավագանիների կողմից բյուջեների քննարկմանը և հաստատմանը նվիրված նիստերի կազմակերպման գործընթացով և բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներով,
-մարզի տարածքում իրականացվելիք քաղաքաշինական և վերանորոգման ծրագրերով և դրանց նախագծերում կատարվելիք փոփոխությունների ընթացքով,
-Վայոց ձորի տարածքով անցնող մայրուղու եզրերին կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման (եթե բավարարում են պահանջներին) կամ ապամոնտաժման գործընթացներով,
-Վայոց ձորի մարզ գարնանացան սերմացուի ներկրման նախապատրաստման աշխատանքներով,
-մարզւմ անասնագլխաքանակի հաշվառման արդյունքներով,
գյուղատնտեսական կենդանիների մոտ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով մարզին տրամադրվելք պատվաստանյութերի համապատասխան քանակի ձեռք բերման գործընթացով,
-<<Վարձատրվող հասարակական աշխատանքներ>> ծրագրերի կատարման աշխարհագրությամբ,
-Վայոց ձորում ժամանակավորապես բնակվող արցախցիների զբաղվածության ապահովման հարցերով,
-Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների, անհետ կորածների և վիրավորների խնդիրներին վերաբերող հարցերով,
-սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման ընթացքով,
- հողերի և հողամասերի աճուրդ-վաճառքներ կազմակերպելու կամ վարձակալության հանձնելու գործընթացի նկատմամբ խստացված հսկողություն իրականացնելու և հողերի օգտագործման նշանակության փոփոխման ընթացակարգի պահանջների պահպանման խնդիրներով,
մարզպետարանի կարիքների համար գնումների կազմակերպման գործընթացով,
-դպրոցների դասասենյակներում համապատասխան ջերմային ռեժիմի պահպանման և այլ հարցերով:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին մարզպետը հանձնարարեց այցելել դպրոցներ՝ պարզել աշակերտների բացակայությունների պատճառները և հաջորդ խորհրդակցության ժամանակ բացակայությունների վերաբերյալ ներկայացնել հստակ տեղեկություններ:
Արարատ Գրիգորյանը կարևորեց մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից տնայցերի կազմակերպման միջոցով խնդիրների վերհանումը և դրանց չեզոքացմանն ուղղված աշխատանքները և հանձնարարեց շարունակել տնայցերը, խմբում ներգրավելով նաև բժիշկ մասնագետների:
Մարզպետը հանձնարարեց քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժի պետին՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահել ճանապարհների սպասարկման խնդիրները, առանձնապես՝ խստորեն վերահսկել մարզի տարածքով անցնող Մ2 մայրուղու ավտոճանապարհի մարզային տարածքի ձմեռային սպասարկումը՝ ձյան տեղումների ժամանակ:
Արարատ Գրիգորյանը մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետին հանձնարարեց նախապատրաստվել քաղպաշտպանության դասընթացները լավագույնս կազմակերպելու համար:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակիցներին հանձնարարեց հաջորդ երկութաբթի օրը անցկացվելիք խորհրդակցությանը ներկայացնել շաբաթվա ընթացքում կատարվելիք ծրագրերը և բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանք: