Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային կառույցն ամփոփեց 2020 թվականի գործունեության արդյունքները

21.01.2021

  Հունվարի 20-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման ուղղությամբ 2020 թվականի ընթացքում կատարած աշխատանքներին նվիրված նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Արմեն Նահապետյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք, մարզի համայնքների ղեկավարներ, փրկարարական ծառայության աշխատակիցներ:
   

     Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց նախորդ տարվա ընթացքում հայտարարված արտակարգ և ռազմական դրությունների ընթացքում ակտիվ համագործակցության համար: Նա նշեց, որ անհրաժեշտ է 2020 թվականի դժվարությունները պատմությանն իր պահ տալ և այդ ցավոտ իրավիճակներից դասեր քաղելով՝ կյանքը շարունակել:
2020թ. ընթացքում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության գործունեության մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ ՄՓՎ պետ, գնդապետ Հակոբ Սարգսյանը:
Հակոբ Սարգսյանը նշեց, որ ՎՁՄՓՎ-ն 2020 թ.-ի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված աշխատանքներն ամբողջապես կատարել է: ՎՁՄՓՎ պետը տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակաընթացքում մարզային փրկարարական վարչության կողմից սպասարկվել է արտակարգ դեպքերի, պատահարների վերաբերյալ 590 ահազանգ, որոնցից 250-ը՝ տեխնածին, 66-ը՝ տարերային, 274-ը՝ սոցիալ-կենցաղային: Իսկ կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման դեպքերի կանխարգելման նպատակով մարզային փրկարարական վարչության ծառայողները մարզի տարածքում գտնվող հիվանդանոցներում, առևտրի կենտրոններում, բանկոմատներում և հանրային այլ վայրերում կատարել են ախտահանման աշխատանքներ (ընդամենը 9264 անգամ):
Հոկտեմբերի 15-ից 16-ը ՎՁՄՓՎ հրշեջ փրկարարական ջոկատներից 6 փրկարար ծառայողներ գործուղվել են Արցախի Հանրապետություն և իրականացրել են առաջնագծից զոհվածների մարմինների դուրս բերման աշխատանքներ, իսկ նոյեմբերի 10-ից 11-ը նույն նպատակով գործուղվել են 2 աշխատակիցներ:
Մարզի փրկարարական վարչության աշխատանքը գնահատվեց բավարար: Հակոբ Սարգսյանը ներկայացրեց նաև առաջարկություններ, ուղղված աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների և բնակչության քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ 2021 թվականին իրականացվելիք աշխատանքների արդյունավետության բարելավմանը:
Հաշվետվություններով հանդես եկան նաև նախարարության մարզային ստորաբաժանումների ղեկավարները:

    Քննարկվեցին մարզում առկա արտակարգ իրավիճակների, այդ թվում նաև պատերազմական իրավիճակում և քաղաքացիական պաշտպանության հարցերին առնչվող հարցեր:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն անդրադարձ կատարեց 2020 թ. ՎՁՄՓՎ կատարած աշխատանքներին և առաջարկություններ ներկայացրեց նոր պլաններում ներառելու համար: Նա կարևորեց իրազեկման աշխատանքները:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենին, ՓԾ բոլոր աշխատկիցներին, նշելով որ քաղաքացիական պաշտպանության պլանները պետք է լինեն ավելի իրատեսական և գործնական:

   Ամփոփելով նիստը, Արարատ Գրիգորյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց բոլորին անցնող դժվարին տարում համագործակցային աշխատանքի համար և մաղթեց հաջողություններ ու խաղաղ երկինք: Իսկ փրկարար ծառայության աշխատակիցներին մարզպետը մաղթեց ավելի արդյունավետ և անվտանգ գործունեություն՝ հանուն քաղաքացիների անվտանգության ու պաշտպանվածության:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58