Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ

18.01.2021

   Հունվարի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի խորհրդականի, օգնականի, մարզպետի տեղակալի օգնականի, ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչներ մասնակցությամբ:

     Խորհրդակցության սկզբում մարզպետ Արարատ Գրիգորյանը հետաքրքրվեց մարզի տարածքում իրականացվելիք քաղաքաշինական և վերանորոգման ծրագրերով: Քննարկվեց շինթույլտվություն տալու և Մ-2 մայրուղու Վայոց ձորի տարածքով անցնող ավտոճանապարհի եզրերին կառուցված ապօրինի շինությունների օրինականացման (եթե բավարարում են պահանջներին) կամ ապամոնտաժման գործընթացներին վերաբերող հարցեր:

     Արարատ Գրիգորյանը հետաքրքրվեց նախորդ խորհրդակցության ընթացքում գյուղոլորտին վերաբերող հարցերի կատարման ընթացքով: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը զեկուցեց, որ մարզում անասնագլխաքանակի հաշվառման գործն ավարտին է հասնում, որով պայմանավորված է, պետպատվերի շրջանակում գյուղատնտեսական կենդանիների մոտ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով մարզին տրամադրվելք պատվաստանյութերի համապատասխան քանակի ձեռք բերումը, պատվաստումներ կատարելու համար: Վարչության պետը տեղեկացրեց նաև, որ հաշվարկներ են կատարում՝ մոտավոր պարզելու, թե հեռագնա արոտավայրերը կբավարարե՞ն, արդյոք, այլ մարզերից (Արմավիր և Արարատ) անասնագլխաքանակ ընդունելու, քանի որ պատերազմական գործողություններից հետո Արցախի Հանրապետությունից և ՀՀ Սյունիքի մարզից Վայոց ձորի մարզ են տեղափոխվել խ/ե 500 գլուխ և մ/ե 4000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ:

    Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցեց, <<Վարձատրվող հասարակական աշխատանքներ>> ծրագրերի մասին և նշԵց, որ դրանց մի մասը նախատեցված է Վայոց ձորում ժամանակավորապես բնակվող արցախցիների զբաղվածության ապահովման համար:
Քննարկվեց Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների, անհետ կորածների և վիրավորների խնդիրներին վերաբերող հարցեր:
Մարզպետը կրկին հանձնարարություն տվեց ՏԻ և ՀԳՄ հարցերով, ինչպես նաև ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություններին՝ համայնքապետարանների հետ իրականացնել ամենօրյա քննարկումներ՝ համայնքների սեփական եկամուտների համաքագրման արդյունքների շուրջ:

   Արարատ Գրիգորյանը հետաքրքրվեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի անցկացման նպատակով կազմվող առարկայական հանձնաժողովների ստեղծման կարգով: Նա ԿԳՄՍ վարչության պետին հանձնարարեց Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառման կազմակերպման նպատակով համագործակցել վայոցձորյան զորամասերի համապատասխան ծառայողների հետ:

     Զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետը տեղեկացրեց, որ կատարում են 2021-ի համար համայնքներից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերը:

      Հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետը ներկայացրեց մարզի տարածքում օտարված և վարձակալության տրված հողերի և հողամասերի վերաբերյալ 2020 թվականի տվյալները:

     Տեղեկություններ ներկայացրին մարզպետարանի քարտուղարության պետը, իրավաբանական, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, անձնակազմի կառավարման, զորահավաքային նախապատրաստության բաժինների պետերը, ինչպես նաև քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետը:

      Բոլոր ստորաբաժանումների ղեկավարները շաբաթվա ընթացքում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ մարզպետի կողմից ստացան համապատասխան հանձնարարություններ:
    Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանքային շաբաթ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10