Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը

15.01.2021

Հունվարի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի խորհրդականը, օգնականը, մարզպետի տեղակալի օգնականը, ստորաբաժանումների ղեկավարները և ներկայացուցիչներ:
Խորհրդակցության սկզբում մարզպետ Արարատ Գրիգորյանը հետաքրքրվեց Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների, անհետ կորածների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության պատրաստման գործի ընթացքով, որի վերաբերյալ նա նախորդ խորհրդակցության ժամանակ հանձնարարություն էր տվել մարզպետի խորհրդականին, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին: Մարզպետը հանձնարարել էր նաև հետամուտ լինել փոխհատուցվող գումարների վճարման գործընթացի իրականացմանը: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը տեղեկացրեց , որ Վայոց ձորից զոհված 77 անձի վերաբերյալ փաստաթղթերը ՀՀ ՊՆ ներկայացնելուց հետո, երկուշաբթի օրվա՝ հունվարի 11-ի, դրությամբ դրական եզրակացություն ստացած 25 գործին ավելացել է ևս 2-ը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարեց ճշտել մարզից վիրավորում ստացած 2 զինծառայողների տվյալները, որոնք պրոթեզավորման անհրաժեշտություն ունեն, որպեսզի պրոթեզավորումն իրականացվի մարզի գործարարների օժանդակությամբ:
Մարզպետը հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում են սուբվենցիոն ծրագրերով 2020 թվականին ոչ ամբողջական կատարված աշխատանքների ավարտումը 2021 թվական տեղափոխելու գործը: Այդ մասով զեկուցվեց, որ ժամկետների երկարացմամբ ծրագրերը կսկսվեն եղանակային պայմանների բավարար լինելուն պես, իսկ մի մասի իրականացման համար նոր մրցույթներ կհայտարարվեն:
Արարատ Գրիգորյանը հետաքրքրվեց գյուղոլորտում տիրող իրավիճակով: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը զեկուցեց, որ խաղողի մթերման դիմաց վճարումները կատարվում են ըստ նախապես ձեռք բերած պայմանավորվածության: Վարչության պետը նշեց, որ մարզում անասնագլխաքանակի հաշվառման գործն ընթացի մեջ է և կավարտվի մինչև հունվարի 20-ը: Հաշվառված գլխաքանակի չափով պետպատվերի շրջանակում մարզին կտրամադրվի գյուղատնտեսական կենդանիների մոտ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով նախատեսված պատվաստանյութեր:
Զեկուցվեց նաև, որ այցելել են Եղեգիս համայնք, տեղում ծանոթացել սպանդանոցի կառուցման նպատակով կատարվող նախապատրաստական աշխատանքներին և խորհրդակցել տեղի ճիշտ ընտրության շուրջ: Քննարկվեց նաև մարզի ամառային հեռագնա արոտավայրերի արդյունավետ օգտագործման խնդիրները:
Հաջորդ քննարկումը վերաբերում էր մարզի համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներին:

Այդ կապակցությամբ մարզպետը նշեց, որ 2020 թվականի ընթացքում արտակարգ և ռազմական դրությունների հետ կապված հավաքագրման արդյունքները վատ չեն, բայց և բավարար չեն: Նա ՏԻ և ՀԳՄ հարցերով, ինչպես նաև ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություններին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել համայնքների սեփական եկամուտների համաքագրման ընթացքը:
Արարատ Գրիգորյանը ԿԳՄՍ վարչությանը հանձնարարեց զբաղվել Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառման կազմակերպման և դպրոցականների առարկայական օլիմպիադայի անցկացման նախապատրաստական աշխատանքներով:
Քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետը ներկայացրեց, որ Մ2-Արենի-Խաչիկ ավտոճանապարհն ընդգրկվել է ճանապարհների ամառային և ձմեռային ընթացիկ պահպանության ցանկում:
Համապատասխան հանձնարարություններ ստացան նաև մարզպետարանի բաժինների ղեկավարները, ստորաբաժանումների ներկայացուցիչները և օգնականները:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակիցներին արդյունավետ աշխատանք մաղթեց գալիք շաբաթվա ընթացքում և հանձնարարեց ներկայացնել այն աշխատանքները, որոնք ծրագրվել են ի կատար ածվելու:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53