Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է նպաստել Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացմանը
11.01.2021
ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի վերջին երեք ամիսների ընթացքում Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը ստացել են 765 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման համար նախատեսված տեխնիկական միջոցներ։
Նշված ժամանակահատվածում շահառու են եղել միավորված համայնքների Կապան, Ակունք, Մեծավան, Շողակաթ, Անի, Ալավերդի, Եղեգիս, Գեղամասար, Մարմաշեն , Եղվարդ, Սարչապետ և Ախթալա բնակավայրերը։ Տրամադրված բազմազան աջակցությունը ներառում է անիվավոր տրակտոր, հացահատիկային կոմբայն, կարտոֆիլատնկիչ, ինքնաթափ մեքենա, պարարտանյութի ցրիչ, գրեյդեր, թրթուրավոր տրակտոր, էքսկավատոր, ընդհանուր առմամբ` 50 միավոր գյուղատնտեսական ու այլ նշանակության տեխնիկա և մեծ թվով աղբամաններ։
Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ։
<<Նույն ծրագրի շրջանակում տեխնիկական վերազինման տեսանկյունից` ակտիվ են լինելու նաև առաջիկա ամիսները: Գյուղատնտեսական տարին սկսելուն ընդառաջ համալրումներ են սպասվում նաև մեծ թվով այլ համայնքների>>,- տեղեկացնում է ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունը: