Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ 2021 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը

11.01.2021

 Հունվարի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալը խորհրդականը, օգնականը, ստորաբաժանումների ղեկավարները և ներկայացուցիչներ:
Խորհրդակցության սկզբում մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրեց մարզպետի տեղակալ Արայիկ Մուրադյանին, ով 2020 հոկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Վարչապետի 1202-Ա որոշմամբ նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ, սակայն Արցախյան պատերազմում վիրավորում ստանալու պատճառով այս ընթացքում գտնվել է բուժման փուլում ու նոր է վերադարձել աշխատանքի:
Արայիկ Մուրադյանը ողջունեց բոլորին, համառոտ ներկայացրեց մարզպետի տեղակալի պաշտոնի գործառույթներով պայմանավորված իր ծրագրերի մասին: Գործընկերները առողջություն ու աշխատանքային հաջողություններ մաղթեցին նրան:
Մարզպետարանի վարչությունների և բաժինների ղեկավարները հաշվետվություն ներկայացրին 2020 թվականի ընթացքում կատարած աշխատանքների և ընթացիկ շաբաթվա անելիքների մասին:
Քաղաքաշինության վարչությունը ներկայացրեց սուբվենցիոն ծրագրերով մարզի համայնքներում կատարված և ավարտված աշխատանքների և անավարտ ծրագրերը 2021 թվական տեղափոխելու վերաբերյալ տեղեկություններ: Մարզպետ Արարատ Գրիգորյանը կրկին պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց կատարված աշխատանքների որակի հսկողության իրականացմանը: Նա հետաքրքրվեց նաև կապալառուներին կատարված որակյալ աշխատանքների դիմաց վճարում կատարելու գործընթացով:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը ներկայացրեց մարզում արտադրված խաղողի բերքի մթերման դիմաց վերամշակողների կողմից վճարումների և ընտանի կենդանիների մոտ հիվանդությունների կանխարգելման նպատակով պատվաստումների կատարման համար մարզի անասնագլխաքանակի հաշվառման ընթացքը: Վարչության պետը նշեց, որ Արցախից Վայոց ձորի մարզ տեղափոխված կենդանիների մոտ անկում չի գրանցվել: Մարզպետ Արարատ Գրիգորյանը հետաքրքրվեց Եղեգիս համայնքում սպանդանոցի կառուցման և մարզում եղած սպանդանոցի արդյունավետ գործակցության ապահովման խնդիրներով, որին ի պատասխան վարչության պետը նշեց, որ կատարվում են կառուցվելիք սպանդանոցի տեղի ընտրության և փաստաղթերի նախապատրաստաման աշխատանքները, ինչպես նաև իրականացվում է <<Վայոց ձոր մսամթերք>> (Զառիթափի սպանդանոց) ՍՊԸ-ի գույքագրման աշխատանքները՝ գործարկելու նպատակով:
ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետը տեղեկացրեց, որ շարունակվում են համակարգված աշխատանքները մարզի համայնքների և ՀՀ գործադիր մարմինների հետ:
ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզին և մարզպետարանին հատկացումների մասին տեղեկություն, ինչպես նաև նշեց, որ հաստատվել է մարզպետարանի կարիքների համար 2021 թ. կատարվելիք գնումների պլանը:

Արարատ Գրիգորյանը հանձնարարեց հաջորդ խորհրդակցությանը ներկայացնել համայնքային եկամուտների հավաքագրման ցուցանիշերի վերաբերյալ տեղեկանք։
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարություն է ներկայացվել Վայոց ձորից զոհված 77 անձի վերաբերյալ փաստաթղթեր, որից 25-ը դրական եզրակացություն է ստացել՝ յուրաքանչյուրի ընտանիքին տրամադրել10 մլն դրամ:  Մնացած գործերը գտնվում են քննարկման փուլում:
Այս հարցի վերաբերյալ Արարատ Գրիգորյանը հանձնարարեց՝ մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանի, մարզպետարանի կանանց ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանի հետ համատեղ հստակեցնել զոհվածների, անհետ կորածների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, հետամուտ լինել փոխհատուցվող գումարների ժամանակին և պատշաճ վճարմանը։
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը տեղեկություն հաղորդեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: Մարզպետը հանձնարարեց ամենօրյա պարբերականությամբ ներկայացնել մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների բացակայությունների և դասասենյակներում սահմանված ջերմային ռեժիմի ապահովման վերաբերյալ տվյալները։
Տեղեկություններ ներկայացրին մարզպետարանի քարտուղարության պետը, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության, իրավաբանական, անձնակազմի կառավարման, զորահավաքային նախապատրաստության բաժինների պետերը, ինչպես նաև քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետը և հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետը: Մարզպետը համապատասխան հանձնարարություն ստորաբաժանումների ղեկավարներին և ներկայացուցիչներին ու պահանջեց՝ շաբաթվա արդյունքները ներկայացնել ուրբաթ օրը կայանալիք խորհրդակցության ընթացքում:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանքային շաբաթ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37