Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների մասին
29.12.2020
Ներկայացնում ենք ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվություն: Այն վերաբերում է Եղեգնաձորի քաղաքային համայնքում իրականացված ծրագրերին:
Եղեգնաձոր քաղաքի Նոր ավան թաղամասի (Այգեձորի փողոց, Այգեձորի 1-ին նրբանցք, Սյունիքի 1-ին նրբանցք,Պռոշյան փողոց, Պռոշյան 1-ին և 2-րդ նրբանցքներ) լուսավորության ցանցի կառուցմա աշխատանքներն ավարտվել են: Տեղադրվել է 145 լուսարձակ: Բաղրամյան, Կամոյի (Երևանյան խճուղուց մինչև Վ. Գևորգյան), Աթարբեկյան (Մյասնիկյան-Արսենյան խաչմերուկից 280 մ երկարությամբ) փողոցների լուսավորության ցանցի կառուցման ծրագրի կատարման պայմանագիրը կնքվել է 2020 թվականի դեկտեմբերի 15-ին, աշխատանքները կսկսվեն 2021 թվականին։
Քաղաքի Ալավերդյան, Կամոյի (Երևանյան խճուղուց մինչև Անդրանիկի փողոց) Չարենցի (Ավագյան փողոցից մինչև Թամանցիներ փողոցի խաչմերուկ ) և Թամանցիների (Թամանցիներից մինչև Թամանցիներ-Բաղդասարյան խաչմերուկ) փողոցների նորոգման, ինչպես նաև Սևակի 1, 3, 5 և Միկոյանի 11, 12, 13 բազմաբնակարան բնակելի շենքերով պարփակված բակերի բարեկարգման ծրագրերը տեղափոխվել են 2021 թվական, մրցույթում մասնակից չլինելու պատճառով:
Մյասնիկյան փողոցի նորոգման ծրագրի մասով մրցույթ չի հայտարարվել, ֆոնդային բյուջեում գումար չլինելու պատճառով: