Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն 2020 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացված սոցիալական ծրագրերի և աշխատանքների մասին
28.12.2020
2020 թվականը դժվարություններով, մարտահրավերներով լեցուն, կորուստների ծանր տարի էր:
Նախ COVID 19-ի, ապա Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերներն առողջապահական, սոցիալական, կրթական և այլ ոլորտներում հրատապ արձագանք և լուծումներ էին պահանջում;
Տարեսկզբին առաջացած առողջապահական խնդիրներին ավելացան պատերազմի հետևանքները՝ Արցախից Հայաստան տեղափոխված մեր հազարավոր հայրենակիցներին կենսական առաջնային պայմաններ ապահովելու խնդիրները: Բազմապատկված սոցիալական և տնտեսական խնդիրներին ավելացան Վայոց ձոր տեղափոխված արցախցի երեխաների կրթության, զբաղվածության ապահովման և բժշկական օգնություն տրամադրելու հարցերը, ինչպես նաև զոհված մեր հերոսների ընտանիքների ու վիրավոր մեր հայրենակիցների կողքին լինելը:
Մարզպետարանը նախ արտակարգ, ապա նաև ռազմական դրությունների ընթացքում համապատասխան ընթացակարգերով, ստեղծված սոցիալական աջակցության շտաբի, մարզպետարանի առողջապահության, կրթության, ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերով զբաղվող ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաև համայնքապետարանների սոցիալական աշխատողների ներգրավմամբ, թիմային աշխատանքի շնորհիվ կարողացավ համակարգելով հնարավորինս համահավասար կենսաապահովման պայմաններ ստեղծել, մի շարք սոցիալական ոլորտի խնդիրներին լուծումներ տալ:
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը հանդիպեց համայնքապետարանների սոցիալական աշխատողներին և մարզպետարանի աշխատակիցներին, ում ներդրած ակտիվ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ավելի նվազ սոցիալական վնասներով դիմակայել COVID 19-ի առիթով առաջացած արտակարգ դրությանը և Արցախյան երրորդ պատերազմի պատճառով հայտարարված ռազմական դրության մարտահրավերներին:
Ն. Ասատրյանը հանդիպման ընթացքում խոսեց 2020 թվականի ընթացքում երկրում և Վայոց ձորի մարզում ստեղծված դժվարին իրավիճակի մասին, կարևորելով այդ դժվարությունների հաղթահարման գործում մարզպետարանի աշխատանքը՝ որպես մարզային շտապ, համայնքապետարանների աշխատանքը՝ որպես համայնքային շտաբ: Կարևորեց համայնքների սոցիալական աշխատողների և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների ներդրած ջանքերը, որոնց շնորհիվ հնարավորինս արագ համայնքներից կարիքները հասնում էին համապատասխան գերատեսչություններ և աջակցություններն ու տարատեսակ օժանդակումները համայնքապետարանների սոց-աշխատողների միջոցով հասնում էին մեր հայրենակիցներին:
Մարզպետի տեղակալը շնորհակալագրեր հանձնեց համայնքների սոցիալական աշխատողներին և մարզպետարանի մի խումբ աշխատակիցների:
Նշելով, որ մեծագույն շնորհակալությունը մեր անմահացած հերոսների կյանքի դիմաց, նրանց ընտանիքների և հարազատների կողքին լինելն է, չվհատվելով ու
նվիրումով աշխատելը և մեր հայրենիքը հզորացնելն է: