Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների մասին

25.12.2020

 Ներկայացնում ենք ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվություն: Տեղեկատվությունը վերաբերում է Արենի համայնքում իրականացված ծրագրերին:
Արենի խոշորացված համայնքի բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով կատարվել են կառուցման (մեքենատրակտորային պարկ, հենապատեր, խմելու ջրի կապտաժներ և ջրագծեր, ոռոգման ցանցեր, կոյուղագծեր, գազատարի ներքին ցանցեր), վերանորոգման և գազիֆիկացման աշխատանքներ:
Ավարտվել են՝
• Արենի բնակավայրում Նորավանքի ձորում խմելու ջրագծի կապտաժի նորոգման, խմելու ջրի արտաքին և ներքին ցանցերի կառուցման աշխատանքները,
• Աղավնաձոր բնակավայրում՝ թվով 2 հենապատերի, խմելու ջրի կապտաժների, ջրագծերի կառուցման և կոյուղագծի մասնակի կառուցման աշխատանքները,
• Գնիշիկ բնակավայրում՝ «Կարմիր քար» տարածքում խմելու 2 կապտաժների և ջրագծերի կառուցման աշխատանքները,
• Ելփին բնակավայրում՝ «Մոխրոտ» հանդամասի ջրաղբյուրի 2 կապտաժների հիմնանորոգման, «Սարի թաղ» թաղամասում, ինչպես նաև գերեզմանները շրջանցող ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքները,
• Ռինդ բնակավայրում՝ խմելու ջրագծերի, ինչպես նաև «Անաջառու» հանդամասից հին գյուղ ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները,
• Արփի բնակավայրում՝ «Ջրովանքի ձոր» տարածքում խմելու ջրի 2 կապտաժների և թաց հորի կառուցման աշխատանքները,
• Խաչիկ բնակավայրում՝ «Կարապետի ճոթեր» հանդամասից մինչև վերին թաղ խմելու ջրագծի արտաքին ցանցի և կապտաժի, ինչպես նաև Մայր ջրագծից սկիզբ առնող ոռոգման ցանցի կառուցման աշխտանքները,
• Չիվա բնակավայրում՝ 3 կապտաժի, 1.4 կմ արտաքին ցանցի և 1 կմ ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները,
• Ագարակաձոր բնակավայրում 3-րդ փողոցում 0.5 կմ, 7-րդ փողոցում 1.5 կմ ոռոգման ջրագծերի ներքին ցանցի կառուցման աշխատանքները:
Նշված աշխատանքները նախատեսված են եղել սուբվենցիոն ծրագրերով և ենթածրագրերով:
Ավարտվել են նաև գազիֆիկացման հետևյալ աշխատանքները.
• Աղավնաձոր բնակավայրում՝ թվով 8 փողոցների և մանկապարտեզի գազաֆիկացում,
• Ագարակաձոր բնակավայրում՝ թվով 2 փողոցների և մանկապարտեզի գազաֆիկացում,
• Արփի բնակավայրում՝ թվով 2 փողոցների գազաֆիկացում:
Սուբվենցիոն ծրագրերով համայնքի 6 բնակավայրերում տեղադրվել են հակակարկտային կայաններ:
2020 թվականին Արենի խոշորացված համայնքում սուբվենցին ծրագրերով իրականացված աշխատանքների գումարը ընդհանուր թվով կազմում է 423,4 մլն դրամ:
Հասարակական շենքերի կառուցման ու վերանորոգման ոլորտում իրականացվող «Արենի բնակավայրում մեքնենատրակտորային պարկի կառուցում» ենթածրագիրն, ըստ պայմանագրով նախատեսված վերջնաժամկետի, ավարտվելու է 2021 թվականին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34