Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լրացավ Մեծ հայրենականի վետերան Քյարամ Սարգսյանի 100 ամյակը
23.12.2020
Դեկտեմբերի 22-ին լրացավ Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Քյարամ Սարգսյանի 100 ամյակը:
Հարյուրամյա վետերանին շնորհավորելու նպատակով այցելել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը և Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը:
Քյարամ Սարգսյանը մեր երկրին ու աշխարհին մաղթեց միմիայն խաղաղություն: Թող իրականանա նրա միակ երազանքը` աշխարհում տիրի խաղաղություն ու միայն խաղաղություն:
Նա առողջություն մաղթեց մեր վիրավոր զինվորներին ու բարի ծառայություն՝ բոլոր զինվորներին, այդ թվում նաև իր զինվոր ծոռնիկին:
Թող աշխարհում բոլորը երկարակյաց լինեն, ինչպես Քյարամ պապիկը, և նրանց ապրած տարիները լեցուն լինեն հաղթանակներով, մանուկների ճիչով և անվերջանալի խաղաղությամբ:
Մենք նույնպես շնորհավորում ենք Մեծ հայրենականի վետերան Քյարամ Սարգսյանին՝ ծննդյան 100 ամյակի առթիվ, նրան մաղթելով քաջառողջություն և երկար տարիների խաղաղ կյանք: