Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի
21.12.2020
2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի գլխավորությամբ այցելեցին Եղեգնաձորի քաղաքային գերեզմանատանը հուղարկավորված Արցախյան երկրորդ պատերազմի նահատակների շիրիմներին՝ ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու հերոսների պայծառ հիշատակին:
Այնուհետ այցելություն եղավ Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ նույնպես ծաղիկներ խոնարհեցին:
Մարզպետարանի աշխատակիցները Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարեցին մոմավառության՝ սրբագործված նահատակների հոգիների անմահության համար: