Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիմնանորոգվել է Վայոց ձորի Հորբատեղ և Արտաբույնք բնակավայրերն իրար կապող մոտ 6,8 կմ երկարությամբ ավտոճանապարհը

21.12.2020

    Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող <Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի> լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի միջով անցնող, Արտաբույնք և Հորբատեղ բնակավայրերն իրար կապող /S-9-21/ Արտաբույնք-Հորբատեղ մոտ 6,8 կմ երկարությամբ ավտոճանապարհը:
   Վերանորոգված ճանապարհը հանդիսանում է մարզի զբոսաշրջային կարևոր ուղիներից մեկը, որի հարակից տարածքում են գտնվում Սմբատաբերդ ամրոցը, Ցաղացքար եկեղեցական համալիրը‚ Հորբատեղում է գտնվում նաև Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին և պատմամշակութային այլ հուշարձաններ։
   Բարեկարգված ճանապարհի առկայությունը կնպաստի Եղեգիս համայնքում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, հիմք դառնալով՝ Եղեգիս համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման համար, ինչպես նաև  կարևորագույն խթան կհանդիսանա նշված բնակավայրերում կենցաղային հարցերի լուծման դյուրացման համար:
    Ճանապարհի վերականգնման նախագծում նախապես ներառված չի եղել ջրագծի կառուցման աշխատանքներ, բայց ծրագրի ղեկավարներն անսալով խոշորացված Եղեգիս համայնքի ղեկավարի և Արտաբույնք գյուղի բնակիչների խնդրանքին` կառուցել են Արտաբույնք գյուղի շուրջ 3‚4 կմ ընդհանուր երկարությամբ խմելու ջրագիծը, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող <Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի> ներկայացուցիչներին։
Հավելենք, որ ծրագրի իրականացման վերաբերյալ լուսաբանումներ են եղել հանրապետական մի շարք լրատվամիջոցներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34