Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառում

18.12.2020

 Հաստատվել է պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառումը։

  •  Շահառու է համարվում պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված (ըստ ՀՀ կառավարության 2020 թ.-ի նոյեմբերի 21-ի N 1820-L որոշման) գործազուրկ հանդիսացող քաղաքացին։

 Միջոցառումն իրականացվում է համայնքի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացված վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրի նախագծի հիման վրա, ով յուրաքանչյուր շահառուի հետ կնքում է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր։

  •  Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման առավելագույն տևողությունը 3 ամիս է։
  •  Օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար վճարվում է 8 000 դրամ՝ ներառյալ հարկերը։ Աշխատավարձը վճարվում է աշխատած լրիվ օրերի համար:
  • Մեկ շահառուն չի կարող միաժամանակ ընդգրկվել մեկից ավելի վարձատրվող հասարակական աշխատանքներում։

ArmGov
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37