Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթաց՝ խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման գործընթացին վերաբերող հարցերի վերաբերյալ

17.12.2020

Օրերս Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՕՖ-ի <Երեխաների աջակցության կենտրոն> հիմնադրամի կողմից կազմակերպվեց խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման գործընթացին վերաբերող դասընթաց:
Դասընթացին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության և իրավաբանական բաժինների, մարզային ՍԱՏԳ-ների դեպք վարող և համայնքային սոցիալական աշխատակիցներ, ինչպես նաև ոստիկանության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դասընթացը վարում էր ՀՕՖ-ի <Երեխաների աջակցության կենտրոն> հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը:
Դասընթացի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար խնամքի կազմակերպման այլընտրանքային մոդելի՝ խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման գործընթացի իրանացման նպատակով, խնամատարության կազմակերպման ընթացակարգերին օժանդակելու գործում, մարզում երեխաների պաշտպանության հիմնահարցերով զբաղվող բոլոր դերակատարների ներգրավածությունն ու առկա ջանքերի համատեղումն էր:
Երեխաների պաշտպանության ոլորտի խնդիրների ու բարեփոխումների ծրագրի արդյունքը՝ ընտանեհեն խնամքի ծառայությունների ընդլայնումն է, որի հիմքը <Երեխան պետք է ապրի ընտանիքում>  երեխայակենտրոն մոտեցումն է:
Դասընթացի ավարտին մասնակցեց և ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը: Մարզպետի տեղակալը շնորհակալություն հայտնեց դասընթացի կազմակերպիչներին՝ կարևորելով սոցիալական աշխատողների դերը առօրյա կյանքում և դժվարին պահերին ստեղծված ոցիալական խնդիրների լուծման գործում:
Ն. Ասատրյանը շնորհակալություն հայտնեց համայնքապետարանների սոցիալական աշխատողներին և մարզպետարանի աշխատակիցներին, որոնց թիմային աշխատանքի շնորհիվ հնարավորինս կազմակերպված կարողացան հաղթահարել 2020թ-ի ընթացքում հայտարարված արտակարգ և ռազմական դրությունների հետևանքով առաջացած խնդիրները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10