Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով տեղադրվել է հակակարկտային 6 կայան
16.12.2020
ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով նախատեսվել է 2020 թվականին Արենի համայնքի մի շարք գյուղերում տեղադրել հակակարկտային կայաններ:
Սուբվենցիոն ծրագրերով նախատեսված հակակարկտային 6 կայանները տեղադրվել են Արենի խոշորացված համայնքի Արենի, Աղավնաձոր, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ բնակավայրերում: Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 12,6 մլն դրամ:
Նշենք, որ վերը թվարկված գյուղերի բնակիչները, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆերմերներն ու տնտեսությունները հույս ունեն՝ հակակարկտային կայանների գործարկումով պահպանել իրենց մշակած այգիների ու բանջարանոցների բերքը, որովհետև նրանք տարիներ շարունակ մասնակիորեն, երբեմն էլ՝ ամբողջապես, իրենց այգիների բերքը կորցրել են պարբերաբար տեղացած կարկուտի հետևանքով: