Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկա և Եղեգիս համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների մասին
11.12.2020
Շարունակում ենք ներկայացնել ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը:
Մարզի Մալիշկա և Եղեգիս համայնքներում սուբվենցիոն ծրագրերով կատարվել են փողոցների լուսավորության կառուցման, խմելու և ոռոգելի ջրագծերի կառուցման, ինչպես նաև վերանորոգման աշխատանքներ:
Մասնավորապես.
Մալիշկա համայնքում կատարվել և ավարտին են հասցվել (Մալիշկա համայնքի ներհամայնքային փողոցների փողոցային լուսավորություն> ծրագրով նախատեսված աշխատանքները՝ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 9,4 մլն դրամ, իսկ <Մալիշկա համայնքի ներհամայնքային փողոցների մասնակի ասֆալտապատում> ծրագրի կատարումը կտեղափոխվի 2021 թվական:
Եղեգիս համայնքում ավարտվել են՝
1.Հորբատեղ, Գողթանիկ, Թառաթումբ, Շատին բնակավայրերում <Խմելու ջրի խողովակաշարի կառուցում և վերանորոգում, ՕԿՋ-ների վերանորոգում> ծրագրով նախատեսված աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 34,6 մլն դրամ:
Ընթացքի մեջ են
2.Քարագլուխ, Աղնջաձոր, Շատին, Հերմոն, Վարդահովիտ բնակավայրերում <Ոռոգման խողովակաշարի կառուցում> ծրագրով նախատեսված աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 111,9 մլն դրամ:
Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրի ոռոգման խողովակաշարի կառուցման և Շատին բնակավայրի <Մանկապարտեզի վերանորոգման> ծրագրով նախատեսված աշխատանքները տեխնիկական պատճառներով հետաձգվել են: