Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքում սուբվենցիոն 3 ծրագրերով իրականացված աշխատանքների մասին
09.12.2020
Ինչպես նախկին նյութերում նշել էինք՝ Վայոց ձորի մարզում իրականացվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի թվով 27 հայտ՝ 24 ծրագրով: Աշխատանքներն իրականացվում են մարզի 7 համայնքներում.
Արենիի համայնքում՝ 5,
Գլաձորի համայնքում՝ 3,
Եղեգիսի համայնք՝ 3,
Եղեգնաձորի համայնքում՝ 6,
Զառիթափի համայնքում՝ 3,
Մալիշկայի համայնքում՝ 2,
Ջերմուկի համայնքում՝ 5 ծրագեր:
Ներկայացնում ենք Զառիթափ խոշորացված համայնքում 2020 թվականին <Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի> կողմից հաստատված 3 ծրագրերով իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:
Նշված համայնքի բնակավայրերում իրականացվել են հետևյալ աշխատանքները.
1.Արտավան բնակավայրում իրականացվել են խմելու ջրագծի գլխամասային կառույցների, ջրագծերի ներքին և արտաքին ցանցերի կապիտալ վերանորոգման աշխատանքներ,
2. Մարտիրոս, Բարձրունի և Սերս բնակավայրերի խմելու ջրագծերի, գլխամասային կառույցների արտաքին և ներքին ցանցերի կապիտալ վերանորոգման աշխատանքներ,
3. Զառիթափ և Սարավան բնակավայրերի աղբյուրների գլխամասային կառույցների, ջրագծերի և ջրատար խողովակաշարի կապիտալ վերանորոգման աշխատանքներ:
Աշխատանքներն ամբողջությամբ ավարված են :
Հաջորդիվ կներկայացնենք սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մյուս համայնքներում իրականացված և ավարտված աշխատանքները: