Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակի խոսք 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ

07.12.2020

  Այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 32-րդ տարելիցը:
1988թ. դեկտեմբերի 7-ին ավերիչ երկրաշարժը մի քանի վայրկյանում ավիրեց Հայաստանի բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր, խլեց հազարավոր կյանքեր, անօթևան թողեց հազարավոր ընտանիքներ, որբության մատնեց հայ մանուկների:

Ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Ավերված բնակավայրերով, մարդկային կորստյան ցավով և առաջացած սոցիալական ծանր իրավիճակով մեր հայրենիքը, թեև դժվարությամբ,  կամաց-կամաց փորձում էր շտկել իր կորացած մեջքը, սակայն պատերազմներն ու այլ արհավիրքներ հաջորդում են մեկը մյուսին:

Անակախ մեր երկրին բաժին ընկած դժվարություններից, մեր հայրենիքը պետք է տոկա և հարատևի: Զգո'ն լինենք և աչալու'րջ, իրազեկվա՛ծ և պատրաստվա՛ծ՝ բնածին և արհեստածին բոլոր աղետներին ազգովի` ուս-ուսի տված, դիմակայելու և հաղթահարելու համար:

Այսօր խնկարկում ենք երկրաշարժի զոհերի հիշատակը և աղոթում նրանց հոգիների հանգստության համար:

Խոնարհումով՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Արարատ Գրիգորյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:24:01