Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կրկին նոր տեխնիկա են ստացել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս և Գլաձոր համայնքները
07.12.2020
ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի Մարմաշեն և Վայոց ձորի մարզի Եղեգիս ու Գլաձոր համայնքները նորից տեխնիկա են ստացել՝ ներդրվել է 100 միլիոն 300 հազար դրամ:
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, շարունակելով նպաստել միավորված համայնքերում կարողությունների հզորացմանը, այս անգամ տեխնիկա է տրամադրել Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքներին։
Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվող` Սոցիալական Ներդրումների և Տեղական զարգացման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Մարմաշեն համայնքը ստացել է մեկ ինքնաթափ կամազ` 31 միլիոն 100 հազար դրամ արժողությամբ, իսկ Վայոց ձորի մարզի Գլաձոր և Եղեգիս համայնքները ստացել են մեկական էքսկավատոր` 34 միլիոն 600 հազար դրամ արժողությամբ։
Ընդհանուր ներդրումն այս դեպքում կազմել է 100 միլիոն 300 հազար դրամ։