Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

1,5-ից 5 մլն դրամ՝ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին

04.12.2020

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։

  •  Այս աջակցության ծրագրից կարող են օգտվել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության քաղաքացիները:
  • Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝
  •  առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 ՀՀ դրամի չափով,
  •  երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամի չափով,
  •  երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամի չափով,
  •  հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով,
  • զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով:

  Այս միջոցառումից օգտվելու համար պետք է ներկայացնել էլեկտրոնային դիմում մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։
ArmGov
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37