Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID19) դեպքերի վերաբերյալ
01.12.2020
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 1539 դեպք:
Փաստացի բուժում է ստանում 902 քաղաքացի:
Առողջացած անձանց թիվը՝ 607:
Մարտի 16-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 3725 նմուշառում:
Մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 30:
ՀԻՇԵՑՈՒՄ
Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, խնդրում ենք, պահպանել անվտանգության կանոնները ՝
Կրել դիմակ,
Հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը,
Ախտահանել հաճախակի հպման մակերեսները,
Պահպանել սոցիալական հեռավորություն: