Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն 2020 թվականին Վայոց ձորի մարզում խաղողի բերքի մթերումների մասին

27.11.2020

  2020 թվականին Վայոց ձոր մարզում աննախադեպ է եղել խաղողի բերքը՝ շուրջ 8300 տոննա, որից՝ <Արենի> տեսակի՝ 7330 տ, իսկ <Ոսկեհատ> տեսակի և խառը սպիտակ 970 տ: Նշենք, որ 2018թ-ին արտադրվել է 5000-5200 տ, 2019թ-ին՝ 4200-4500 տ խաղողի բերք:
  Արտադրված 8300 տ խաղողից մթերվել է 7500տ, իսկ սեփական կարիքների համար օգտագործվել է 750-800 տ:
    Մթերվող՝ 3718.7տ խաղողի արժեքը համաֆինանսավորվել է ՀՀ կառավարության կողմից՝ 1 կգ-ի արժեքը 70 դրամով, իսկ մնացած 3781.3 տոննան մթերվել է առանց համաֆինանսավորման (վերամշակողների կողմից սեփական միջոցների հաշվին):
    Մարզում մթերված 1 կգ խաղողի միջին գինը կազմել է՝ <Արենի> տեսակի համար՝ 215-217 դրամ, իսկ սպիտակ սորտերի համար՝ 186-193 դրամ:
Մարզում ըստ համայնքների արտադրված խաղողի ամենաբարձր քանակը կազմում է`

  • Աղավնաձոր բնակավայրում՝ 4400 տ, որտեղ համաֆինանսավորմամբ մթերվել է 2722.8տ, միջին բերքատվությունը` 14.5ց/հա:
  • Արենի բնակավայրում՝ այն կազմել է 1100տ, որից համաֆինասավորմամբ մթերվել է 517.5 տ, միջին բերքատվությունը՝ 15.8 ց/հա:
  • Ռինդ բնակավայրում՝ արտադրվել է 540տ խաղող, որից 191.3 տ մթերվել է համաֆինանսավորմամբ, միջին բերքատվությունը՝ 12.3 ց/հա:
  • Խաչիկ բնակավայրում արտադրվել է 200 տ խաղող, որն ամբողջությամբ մթերվել է <Քյօշ> ՍՊԸ-ի և <Պռոշյանի կոնյակի գործարան> ՍՊԸ-ի կողմից, միջին բերքատվությունը՝ 7.9 ց/հա:
  • Ելփին բնակավայրում արտադրվել է 215տ, որից 181.3 տ մթերվել է համաֆինանսավորմամբ, միջին բերքատվությունը՝ 9.5 ց/հա:

    Մնացած 7 համայնքների (Գետափ, Գլաձոր, Եղեգնաձոր, Հորս, Մալիշկա, Սալլի, Վերնաշեն) ընդհանուր բերքը կազմել է 138տ, որն ամբողջությամբ մթերվել է համաֆինանսավորմամբ:
   Վայոց ձորի մարզում խաղող վերամշակող կազմակերպություններն իրենց սեփական այգիներում արտադրել են 1350-1384 տ խաղող. որից՝ <Գետափի գինու գործարան> ՍՊԸ-ն սեփական այգիներից ստացել է 917տ, <Արենի գինու գործարան> ՓԲԸ-ն՝ 215 տ, <Արենի վայն> ՍՊԸ-ն՝ 32 տ, <Վայք գրուպ> ՓԲԸ-ն՝ 40 տ, <Գետնատուն> ՍՊԸ-ն՝ 150 տ, <Տրինիդի> ՍՊԸ-ն՝ 30 տ:
    Համաֆինանսավորմամբ 3718.7 տ խաղողի մթերումներ են կազմակերպել՝ <Արարատի գինու գործարան> ՍՊԸ-ն՝ 1460.5 տ, <Գետափի գինու գործարան> ՍՊԸ-ն՝ 1114.0 տ, <ՄԱՊ> ՓԲԸ-ն՝ 678.7 տ և 563.5 տ՝ <Երևանի շամպայն գինիների գործարանպ> ԲԲԸ-ն:

Ի դեմս ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, շնորհակալություն ենք հայտնում ՀՀ կառավարությանը՝ COVID -19-ի հետևանքով Վայոց ձորում արտադրված խաղողի մթերումը կազմակերպելու գործընթացում առաջացած խոչընդոտները չեզոքացնելու նպատակով, սուբսիդավորման հնարավորություն ընձեռելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40