Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզի 7 համայնքում իրականացվում է <Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի> կողմից հաստատված 27 ծրագիր

26.11.2020

 2020 թվականին Վայոց ձորի մարզից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված սուբվենցիայի 30 հայտերից <Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի> կողմից հաստատվել է մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 27 ծրագրային հայտ:

   Հաստատված հայտերով հիմնականում իրականացվում են ճանապարհների և բակերի ասֆալտապատումներ, խմելու ջրագծերի կառուցման և նորոգման, օրվա կարգավորման ջրամբարների(ՕԿՋ), կրթական(նախադպրոցական հիմնարկներ, մանկական զարգացման կենտրոն) և մշակութային հաստատությունների, համայնքային ենթակառուցվածքների հիմնանորոգումներ, հակակարկտային կայանների կառուցման աշխատանքներ:

  Ծրագրերն իրականացվում են մարզի 7 համայնքներում.

Արենիի համայնքում՝ 5,

Գլաձորի համայնքում՝ 3,

Եղեգիսի համայնք՝ 3,

Եղեգնաձորի համայնքում՝ 6,

Զառիթափի համայնքում՝ 3,

Մալիշկայի համայնքում՝ 2,

Ջերմուկի համայնքում՝ 5 ծրագիր:


Հաջորդիվ կներկայացնենք իրականացված և իրականացվելիք աշխատանքների ընթացքը՝ ըստ համայնքների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 10:21:27