Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արարատ Գրիգորյան. Խոնարհվում եմ հանուն հայրենիքի ազատության նահատակված մեր հերոսների հիշատակի առջև
20.11.2020
Հայրենիքի պաշտպանության համար նահատակված վայոցձորյան հերոսների հարգարժա՛ն ծնողներ, քույրեր ու եղբայրներ հարազատներ ու բարեկամներ, դասընկերներ և ուսանողական ընկերներ, գործընկերներ և պարզապես իմ վայոցձորցիներ, սրտի անհատակ կսկիծով սգում եմ ձեր կորուստը, խոնարհումով կիսում եմ ձեր ու բոլորիս անփարատելի վիշտը:
Սիրելիներս, անհատապես իմ և մարզպետարանի ողջ անձնակազմի անունից խոնարհում ու խնկարկում եմ բերում մեր սիրելի հերոսների պայծառ հիշատակին, որոնց մենք երբեք չենք մոռանալու, քանզի նրանք միշտ ներկա են լինելու մեր աղոթքներում, մեր մտքերում ու մեր հոգիներում: Մեր կյանքում միշտ ներկա են լինելու մեր ԱՆՄԱՀԱՑԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԸ...
Որդեկորույս սիրելի ծնողներ, անհուն է ձեր վիշտը և անդառնալի է կուրուստը, սակայն մեծ հպարտություն է լինել հայրենանվեր զավակի ծնող…. Իմ զորակցությունն եմ հայտնում անմահացած մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին…
ԱՆՄԱՀԱՑԱԾ ՎԱՅՈՑՁՈՐՑԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ
(18.10.2020-20.11.2020 ժամանակահատված)