Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տաք գլխարկներ և Խաղաղության հրեշտակներ՝ առաջնագծի զինվորներին

08.11.2020

 Ս/թ նոյեմբերի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը մասնակցել է <<Ոսկեփորիկ>> զարգացման կենտրոնի Եղեգնաձորի մասնաճյուղի նախաձեռնությանը:
Եղեգնաձորի և Արցախի կանայք այսուհետ միասին տաք գլխարկներ են գործելու, որպեսզի սաhման ուղարկեն, իսկ երեխաները՝ խաղաղության հրեշտակներ են պատրաստելու:
Եղեգնաձորցի և արցախցի կանանց գործած տաք գլխարկները շուտով ուղարկվելու են առաջնագիծ, որոնց հետ նաև երեխաների պատրաստած խաղաղության ու պահապան հրեշտակների որոշակի խմբաբաժին:
Կենտրոնի պատասխանատուները խոսելով նախաձեռնության մասին, նշեցին, որ տաք գլխարկներ ստեղծելու կարևորությունից բացի, մասնակիցների համար շատ կարևոր է նաև հոգեբանական մասը՝ նախագիծը յուրահատուկ թերապիա է, որպեսզի կանայք և երեխաները, պատերազմական այս օրերի դժվարություններն ավելի հեշտ հաղթահարեն:
Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը ջերմորեն ողջունել է նախաձեռնությունը, զրուցել մասնակիցների հետ, քննարկել նմանատիպ նախաձեռնությունների կարևորությունը՝ թիկունքն ամուր պահելու գործում:
Քննարկել են նաև պատրաստված հրեշտակների վաճառքի կազմակերպումն ու գումարի փոխանցման կարևորությունը՝ Համահայկական հիմնադրամին:
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53