Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն այցելել է Վայոց ձորի թեմապատկան ճամբարում ժամանակավորապես բնակվող արցախցիներին
07.11.2020
Օրերս արցախցիներն իրենց ժամանակավոր հարկի տակ՝ Վայոց ձորի թեմապատկան ճամբարում, հյուրընկալեցին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանին (Բագրատունի) :
Երեխաները փոխմարզպետին ներկայացրեցին ճամբարի առօրյան, առօրյայի առավել հետաքրքիր դրվագներն ու իրենց ժամանակավոր դպրոցի անցուդարձը:
Արցախցուն բնորոշ հաստատակամությամբ հավելեցին, որ շուտով վերադառնալու են իրենց հայրենի տներն ու ամեն բան անելու են իրականացնելու երազանքներն ու նպատակները:
Նյութի աղբյուրը՝ <<Սյունիք>> ՀԿ-ի ֆեյսբուքյան էջ