Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Հետախույզի օրվա կապակցությամբ

05.11.2020

  Նոյեմբերի 5-ին հայկական բանակում նշվում է ՀՀ ԶՈՒ հետախուզության կազմավորման տարեդարձը:
28 տարի առաջ այս օրը՝ 1992թ. նոյեմբերի 5-ին, ազատամարտիկների ջոկատների հիմքի վրա ստեղծվեցին Պաշտպանության բանակի առանձին հետախուզական ստորաբաժանումները։   Ընդունված է ասել՝ հետախույզները բանակի աչքերն ու ականջներն են, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել որևէ ռազմական գործողություն:
    Արդեն մեկ ամսից ավել ընթացող մեր գոյամարտում նույնպես հետախուզական ստորաբաժանումների դերն անգնահատելի է, որոնց գործունեության շնորհիվ նախատեսվում և հաջողությամբ իրականացվում են թշնամու նենգ մտադրությունների տապալումները:

    Ցանկանում եմ խոնարհումով հիշել հետախուզական գործողությունների ընթացքում զոհված մեր զինվորներին, սպաներին ու քաջարի հրամանատարներին: Բարի հիշատակ մաղթենք մեր նահատակված հերոսներին և արժանի լինենք նրանց թափած արյանը, հավատարիմ մնանք մեր երկրի սահմաններն անառիկ պահելու սրբազան գործին և մեզ ու մեր սերունդների համար ապահովենք խաղաղություն:

   Սիրելի՛ հետախույզներ, Ձեզ՝ ուժ ու կորով, աննկուն կամք և արիություն:
   Աստված պահապան Ձեզ ու ողջ հայությանը:
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29