Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ
02.11.2020
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 878 դեպք:
Փաստացի բուժում է ստանում 479 քաղաքացի:
Առողջացած անձանց թիվը՝ 382:
Մարտի 16-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 3060 նմուշառում, վերահսկվել է՝ 2843 մեկուսացված անձ։
Մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 17:
ՀԻՇԵՑՈՒՄ
Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, խնդրում ենք, պահպանել անվտանգության կանոնները ՝
Կրել դիմակ,
Հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը,
Ախտահանել հաճախակի հպման մակերեսները,
Պահպանել սոցիալական հեռավորություն: