Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզի դպրոցները միանում են <<Քողարկող ցանցեր զինվորի համար>> նախաձեռնությանը
02.11.2020
Վայոց ձորի մարզի Արենիի, Գլաձորի, Խաչիկի, Ռինդի միջնակարգ և Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցները միացել են <<Դպրոցը` բանակին>>, <<Մենք ենք մեր սահմանները>> կարգախոսներով <<Քողարկող ցանցեր զինվորի համար>> կամավորական նախաձեռնությանը՝ ուսուցիչների և աշակերտների ներուժն օգտագործելով առաջնագծի ցանցեր պատրաստելու կարևոր գործում։
Սիրելի' վայոցձորցիներ, ձեզնից յուրաքանչյուրը կարող է միանալ նախաձեռնությանը՝ ընտրելով իր բնակավայրին ամենամոտ դպրոցը և փորձելով օգտակար լինել մեր հայրենիքի հաղթանակին։
Ամեն ինչ առաջնագծի համար:
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
Հաջորդիվ կներկայացնենք նախաձեռնությանը միացած մյուս դպրոցները: