Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի հաշվին կրկին գումար է փոխանցել
31.10.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ողջ անձնակազմը <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար>> խորագրով միասնական համազգային դրամահավաքի հաշվին փոխանցել է 5 մլն 842 հազար ՀՀ դրամ, որից՝ 1 մլն 500 հազարը դրամը՝ առ 08.10.2020-ի, 4 մլն 342 հազար դրամը՝ առ 30.10.2020-ի դրությամբ:
Յուրաքանչյուրիս պարտքն է՝ աջակցել մեր հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորների և Արցախի հողին ամուր կանգնած մեր հայրենակիցների կարիքների բավարարման գործին։
Հայաստանի Հանրապետությունում և սփյուռս աշխարհում պետք է լինել համախմբված, գործել առավել ակտիվությամբ. քանզի Արցախն այսօր, առավել քան երբևէ, ունի համահայկական օժանդակության կարիքը:
Մեր միասնականությամբ մենք անպարտելի՛ ենք:
Մարզպետարանի անձնակազմի կողմից նվիրատվությունները լինելու են շարունակական:
Հարգելի՛ հայրենակիցներ, նվիրատվություն իրականացնելու համար կարող եք այցելել.
www.himnadram.org կայքէջ:
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ: