Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Սահակյանը
31.10.2020
Խոր վշտով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Սահակյանը:
Կամո Ժորժիկի Սահակյանը ծնվել է 1959 թվականին Եղեգնաձորի շրջանի Գետափ գյուղում:
Ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը:
1982-1990 թթ. աշխատել է Եղեգնաձորի ռելեի գործարանում, նախ՝ ինժեներ- տեխնոլոգ, ավագ վարպետ, ապա տեղամասի պետ:
1990-1994 թթ. աշխատել է Եղեգնաձորի շրջանային ֆինբաժնում որպես տնտեսագետ:
1996-1997 թթ. աշխատել է որպես Վայոց ձոր մարզի գլխավոր վերահսկիչ:
2001 թվականից աշխատել է Վայոց ձորի մարզպետարանում:
ՀՀ վարչապետի 2012 թվականի հուլիսի 18-ի N 654-Ա որոշմամբ Կամո Սահակյանը նշանակվել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի (գլխավոր քարտուղար) պաշտոնում:
Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Կամո Սահակյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:
Հարգված գործընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։
Հոգեհանգիստը՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 18.00, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 1-ին, ժամը 13.00, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում: