Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզում ընթանում են խաղողի մթերման աշխատանքները
30.10.2020

Ռազմական դրության պայմաններում, ռազմի դաշտի մարտերին զուգահեռ, ՀՀ կառավարրությունն էլ ավելի մեծ ուշադրություն է դարձնում թիկունքն ամուր պահելու, տնտեսության զարգացումն ապահովելու գործընթացներին:
Վայոց ձորի համար տնտեսության զարգացման կարևոր ճյուղերից են խաղողագուծությունն ու գինեգործությունը: Այս ոլորտում 2020թ. COVID-19-ի հետևանքով ստեղծված դժվարագույն և իրավիճակային խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել
Վայոց ձորի մարզում Արենի տեսակի խաղողի արտադրությամբ զբաղվող տնտեսություններին: Քանի որ 2020թ. COVID-19-ի հետ կապված գինու արտահանման ծավալների խիստ կրճատման պատճառով խաղող վերամշակողների ֆինանսական հնարավորությունները չէին բավարարում Արենի տեսակի խաղող մթերելու համար: Առաջացած խնդիրները չեզոքացնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից խաղող արտադրողներին տրվել համաֆինանսավորում՝ 1 կգ Արենի տեսակի խաղողի դիմաց 70 դրամի չափով: Այս խնդրի մասին բարձրաձայնվել էր ս/թ հոկտեմբերի 14- ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ խաղող արտադրողների և մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպում-քննարկման ընթացքում:
Հոկտեմբերի 19-ից Վայոց ձորի մարզում մեկնարկել է խաղողի բերքհավաքը:
Այս տարի Վայոց ձորի մարզում խաղողի բերքն աննախադեպ է եղել՝ 6000-6100 տոննա: Արտադրված խաղողի 5135 տոննան գյուղացիական և ֆերմերային տնտեսություններինն է, իսկ 900-1000 տոննան վերամշակող ընկերությունների սեփական այգիներում արտադրված խաղողի ծավալն է, որն ընդրկված չէ ՀՀ կառավարության կողմից խաղող արտադրողներին տրվող համաֆինանսավորման ծրագրում:
Համաֆինանսավորման ծրագրում ընդգրկվել են Արենի տեսակի խաղող վերամշակողներ <<Գետափի գինու գործարան>> ԲԲԸ-ն՝ 1000-1200 տ և <<Երևանի շամպայն գինու գործարան>> ԲԲԸ-ն 600 տ Արենի տեսակի խաղողի դիմաց վճարումների համար:
Մարզում փաստացի արտադրված խաղողից 1450-1460տ կընդունեն խաղողագործների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող <<Արմենիա Վայն>> ՍՊԸ-ն, <<Պռոշյանի կոնյակի գործարան>> ՍՊԸ-ն, <<Իջևանի գինու գործարան>> ԲԲԸ-ն, <<Քյօշ>> ՍՊԸ-ն, <<Մաթևոսյան վայն>> ՍՊԸ-ն, <<Արենի>> գինու գործարան ՓԲԸ-ն և <<Արենի վայն>> ՍՊԸ-ն: Հոկտեմբերի 28-ի դրությամբ մթերվել է շուրջ 800-900տ խաղող:
Իսկ Արենի համայնքի Խաչիկ սահմանապահ բնակավայրում խաղողի բերքահավաքը մոտենում է ավարտին (167 տ), որի հիմնական մթերողներն են <<Քյօշ>> ՍՊԸ-ն և <<Պռոշյանի Կոնյակի գործարան>> ՍՊՆ-ն:
Մթերումների գործընթացը մարզում շարունակվում է: Ոլորտի հիմնախնդիրները շարունակում են գտնվել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում: