Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Զորահավաքային զինվորական ծառայության մեկնած և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատանքային իրավունքները և վարձատրությունը
28.10.2020
Զորահավաքային զինվորական ծառայության մեկնած և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատանքային իրավունքները և վարձատրությունը
- Զորահավաքային զինվորական ծառայության մեկնած և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատատեղերը պահպանվում են, այդ ժամանակահատվածը հաշվարկվում է որպես աշխատանքային ստաժ:
- Բացի պետական բյուջեից (ՊՆ-ի կողմից) տրվող վարձատրությունը, կողմերի համաձայնությամբ, քաղաքացիները կարող են վարձատրվել նաև գործատուի կողմից:
- Հայրենիքի պաշտպանության ժամանակահատվածի համար քաղաքացին կուտակում է ամենամյա արձակուրդային օրեր:
- Վերը նշված երաշխիքները գործում են Հայաստանի Հանրապետություն ռազմական դրություն հայտարարելու օրվանից սկսած։
ԿԱՐԵՎՈՐ Է
Զորահավաքային զինվորական ծառայության մեկնած բոլոր քաղաքացիները, անկախ այն հանգամանքից, գրանցված աշխատող են, թե ոչ, վարձատրվելու են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ համապատասխան ծառայության ժամկետի համար: Վարձատրության չափը հաշվարկվում է <<Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի Հավելված 3-ի համապատասխան:
Ռազմական դրությամբ պայմանավորված մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել նաև գործատուների համար: Ըստ այդմ՝
- գործատուի կողիմց աշխատանքի վայրի փոփոխությունը չի համարվում աշխատողի համար աշխատանքի էական պայմանի փոփոխություն,
- աշխատանքի վայրի փոփոխություն դեպքում գործատուն կարող է նախապես չծանուցել աշխատողին,
- ամենամյա արձակուրդի մեջ գտնվող աշխատողին արձակուրդից հետ կանչելիս՝ աշխատողի համաձայնությունը չի պահանջվում,
- արտաժամյա, գիշերային և աշխատանքային ժամանակացույցով չնախատեսված՝ հանգստյան ու օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին, կատարված աշխատանքի համար աշխատողին չի վճարվում հավելում։