Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակին վերաբերող հարցեր

27.10.2020

    Ս/թ հոկտեմբերի 26-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մարզխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեց խմելու ջրի որակին առնչվող հարցեր։
Մարզխորհրդի նիստին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի և մարզի համայնքների աշխատակիցներ:
     Քննարկումը նախաձեռնել էր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, երկրում հայտարարված ռազմական դրության, մարզի բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվելիք աշխատանքների համատեքստում:
     Մարզի տարածքում խմելու ջրի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով տարվող անհրաժեշտ քայլերը ներկայացրեց տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանը: Նա կարևորեց սպասարկվող և սպասարկում իրականացնող սուբյեկտների միջև պայմանագրային հարաբերությունների առկայությունն ու անհրաժեշտությունը:
     Մուշեղ Մարգարյանը խոսեց համայնքների խմելու ջրի, ջրաղբյուրների, ՕԿՋ-ների վրա շուրջօրյա ուժեղացված հերթապահության, անհապաղ ձեռնարկված ու անհրաժեշտ միջոցառումների մասին։ Շեշտվեց, որ ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի կողմից կլինեն ստուգայցեր՝ համայնքներին աջակցելու և խնդիրները համատեղ լուծելու նպատակով:
    Համայնքների ներկայացուցիչները նշեցին, որ իրենց կողմից ավելի ուժեղացված են իրականցվում մատակարարվող խմելու ջրի, ջրաղբյուրների, օրվա կարգավորիչ ջրամբարների վերահսկողությունը։
   Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը նիստի աշխատանքների ամփոփման իր խոսքում անհրաժեշտություն համարեց մարզպետարանի, համայնքապետարանների և վերահսկողություն իրականացնող կազմակերպությունների համատեղ ու թիմային աշխատանքը՝ մատակարարվող ջրի որակը և բնակչության առողջության պահպանումն ապահովելու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10