Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը ՀՀ հրթիռահրետանային զորքերի օրվա կապակցությամբ

19.10.2020

 Այսօր ՀՀ հրթիռահրետանային զորքերի օրն է: Շնորհավորում եմ մեր քաջարի հրետանավորներին:
1992 թ.-ի հոկտեմբերի 19-ին ավարտվեց Հայաստանի ԶՈւ Հրթիռահրետանային ստորաբաժանումների ձեւավորումը և այդ օրը նշվեց որպես հրթիռահրետանային զորքերի օր:
Հրթիռահրետանային զորքերը կարևորագույն դերակատարություն ունեն Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության և Արցախի Հանրապետություն անվտանգության ապահովման գործում: Այսօր շատ կարևոր է նրանց դերակատարությունը Արցախի ազատության ու անկախության, հայ ազգի ու մեր երկրի գոյատևման համար մղվող պայքարում, որովհետև ՀՀ Զինված ուժերի հրթիռային զորքերը և հրետանին հանդիսանում են հակառակորդի կրակային խոցման հիմնական միջոցը:
Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ահաբեկչական պատերազմական գործողությունների ընթացքում մեր հրետանին արժանի հակահարվածներով ոչնչացնում է թշնամուն, արհետավարժորեն կասեցնում թշնամու ագրեսիվ հարձակումները, նրան պատճառելով հսկայական վնասներ:
Կեցցե՛ն մեր խիզախ հրետանավորները:
Կեցցե՛ հայոց բանակը:
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ, սիրելի հրետանավորներ, Ձեզ ուժ ու կորով հայրենիքի պաշտպանության սրբազան գործում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37