Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց մարզում արտադրվող խաղողի բերքի իրացմանը վերաբերող հարցեր

14.10.2020

 Ս/թ հոկտեմբերի 14- ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խաղող արտադրողների և մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ:
   Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և Վայոց ձորի մարզում խաղող արտադրողների կողմից ընտրված խորհրդի անդամները :
   Մարզպետ Գրիգորյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին այցելության և մարզում արտադրված խաղողի մթերումներին վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցելու համար:
   Նախարար Խաչատրյանը նշեց՝ եկել է որպեսզի Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ համատեղ քննարկեն խաղողի մթեման գործընթացի կազմակերպման աշխատանքային կարգը՝ լսելով նաև հանդիպմանը մասնակից երկու կողմերի (խաղող արտադրողների և մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների) առաջարկությունները և կարծիքները: Քննարկվեց խաղողի բերքի իրացմանն առնչվող մի շարք հարցեր(պետական աջակցության ծրագրերի շրջանակում):
   Մարզպետ Արարատ Գրիգորյանը կարևորեց խաղող արտադրողների և մթերողների կողմից գործընթացին  փոխըմբռնումով մոտեցումը՝ երկրում այս պահին ստեղծված իրավիճակին(համավարակ և պատերազմական իրավիճակ) համապատասխան:
 Որոշվեց խաղողի բերքի մթեման ընթացքում առաջնահերթություն տալ այն ընտանիքներին, որոնց անդամներն այս պահին գտնվում են պատերազմական գործողությունների առաջնագծում կամ որևէ կերպ առնչվում են մարտական գործողություններին:
   Խաղող արտադրողների խորհրդի անդամների կողմից եղավ առաջարկություն՝ մթերված խաղողի դիմաց վճարված գումարի 5%-ի չափով յուրաքանչյուրի կողմից <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի <<Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար>> համազգային դրամահավաքին մուծում կատարելու վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53