Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ
13.10.2020
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 478 դեպք:
Փաստացի բուժում է ստանում 115 քաղաքացի:
Առողջացած անձանց թիվը՝ 349:
Մարտի 16-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 2450 նմուշառում, վերահսկվել է՝ 2159 մեկուսացված անձ։
Մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 14:
ՀԻՇԵՑՈՒՄ
Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, խնդրում ենք, պահպանել անվտանգության կանոնները ՝
- Կրել դիմակ,
- Հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը,
- Ախտահանել հաճախակի հպման մակերեսները,
- Պահպանել սոցիալական հեռավորություն: