Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

12.10.2020

 <<ԿԱՆԱՉ>> ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ>> ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացների և դպրոցների էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացման նպատակով դպրոցների ընտրության մրցույթի վերաբերյալ

ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող <<Կանաչ>> հմտություններ երիտասարդների համար>> ծրագրի նպատակն է դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը՝ ուղղված կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ու ադապտացմանը, դպրոցականներին մասնակից դարձնել <<կանաչ>> տեխնոլոգիաների միջոցով իրենց դպրոցների էներգաօգտագործման գնահատմանը և շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներին։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 4 տարբեր համայնքների միջին և հիմնական դպրոցներում՝ 7-9-րդ դասարանի աշակերտների շրջանում։ Մրցակցային առավելությունը տրվելու է մարզային դպրոցներին։
Ծրագրի շրջանակներում՝
- Ընտրված 8 դպրոցներում նախատեսվում է <<Կանաչ ջոկատ>>-ի ստեղծում, որտեղ կներգրավվի մինչև 10 աշակերտ։
- Ընտրված 8 դպրոցների ֆիզիկայի ուսուցիչները Երևանում կմասնակցեն կարողությունների զարգացման դասընթացներին, այնուհետև կանցկացնեն դասընթացներ իրենց դպրոցների նորաստեղծ «Կանաչ ջոկատներում» ընդգրկված դպրոցականների շրջանում, կհամակարգեն էներգաարդյունավետության բարձրացման գործնական աշխատանքները։
- <<Կանաչ ջոկատների>> կողմից կիրականացվի իրենց դպրոցների շենքերի էներգաօգտագործման գնահատում՝ օգտվելով տրամադրված համակարգչային ծրագրից։
- Դպրոցականների կողմից իրենց դպրոցներում իրականացված էներգաօգտագործման գնահատումների արդյունքում կընտրվի 4 դպրոց, որտեղ կիրականացվեն գնահատման արդյունքում բացահայտված և տնտեսապես հիմնավորված միջոցառումները։ Նշված աշխատանքների համար բյուջեն կազմում է շուրջ 2 մլն ՀՀ դրամ:
- Նախատեսվում է դպրոցականների անմիջական մասնակցություն դպրոցի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներին։
- Նախատեսվում են փորձի փոխանակման միջոցառումներ, աշակերտներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Մարզպետարանի կամ համայնքապետարանի կողմից ուղեկցող գրություն,
- Դպրոցի պատրաստակամությունը ներգրավվել նշված ծրագրում, այդ թվում՝
o ստեղծել 7-9-րդ դասարանի աշակերտներից բաղկացած «Կանաչ ջոկատներ»,
o նշանակել պատասխանատու ֆիզիկայի ուսուցիչ, ով կունենա կարողությունների զարգացման դասընթացներին մասնակցելու, իրենց դպրոցների <<Կանաչ ջոկատներում>> ընդգրկված դպրոցականների շրջանում դասընթացներ անցկացնելու, էներգաարդյունավետության բարձրացման պրակտիկ աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն և պատասխանատվության զգացում,
- դպրոցի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, այդ թվում՝ աշակերտների և ուսուցիչների քանակ, դպրոցի լուսանկարներ,
- դպրոցների էներգաօգտագործման տարեկան ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն` ըստ էներգակիրների,
- դպրոցի շենքի ընդհանուր տարածքի, ջեռուցվող մակերեսի, ջեռուցման համակարգի, արտաքին պատուհանների, դռների, տանիքի վիճակի վերաբերյալ տեղեկատվություն,
- դպրոցում իրականացված էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, եթե այդպիսիք կան։
Անհրաժեշտության դեպքում կպահանջվի ներկայացված տեղեկատվության արժանահավատությունը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև այլ տեղեկատվություն։
Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային փոստով` wicearmenia@gmail.com հասցեին։ Հարցերի համար կարող եք զանգահարել +374 41 102221 համարով։
Դիմում-հայտերը դիտարկելիս առաջնահերթությունը կտրվի բոլոր չափորոշիչներին համապատասխանող և ամենից շուտ դիմող մասնակիցներին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 23.10.2020թ.:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-10-19 17:17:18