Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

02.10.2020

 2020 թվականի հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, Մ-12 միջպետական մայրուղու սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր: Միաժամանակ՝ կարգելվի Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ անձանց և տրանսպորտային միջոցների ելքը՝ բացառությամբՊաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես և ՀՀ կառավարության կողմից տրված թույլտվության հիման վրա առանձին դեպքերի: Մասնավորապես՝

<Արարողակարգի մասին> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք.

ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմ և տրանսպորտային միջոցներ.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմ և տրանսպորտային միջոցներ.

ՀՀ առողջապահության նախարարություն.

ՀՀ Ոստիկանություն.

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն.

Արցախի կառավարության ներկայացուցիչներ և տրանսպորտային միջոցներ:

Պետական գերատեսչությունների դեպքում՝ Վարչապետի աշխատակազմի կողմից տրված թույլտվության, ֆիզիկական և իրավաբանական անձանց դեպքում՝ ՀՀ ոստիկանության կողմից տրված թույլտվության պայմանով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37