Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելեց մարզի մեկ դարը բոլորած բնակիչներին

01.10.2020

 Հայաստանի Հանրապետության համար այս դժվարագույն պահին (պատերազմ, համավարակ) Վայոց ձոր մարզի տարեցներն առանց հոգածության և ուշադրության չմնացին: Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը, Գլաձոր համայնքի սոցիալական աշխատող Նաիրա Ստեփանյանը Տարեցների օրվա առիթով այցելեցին մարզում ապրող հարյուրամյակը բոլորած տարեցներին:
 Մարզպետը հանդիպեց Վայոց ձորի մարզի մեկ դարը բոլորած երեք տարեցներին, զրուցեց նրան հետ, հետաքրքրվեց նրանց առօրյայով: Մարզպետի կողմից հոգածության խոսքեր հնչեցին և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ու Գլաձորի համայնքապետարանի կողմից աջակցություն տրվեց, ֆինանսի տեսքով:
Նշենք, որ  երեք տարեցներն էլ Գլաձոր համայնքի բնակիչներ են՝

-Քյարամ Գաբրիելի Սարգսյանը ծնվել է Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում, 1920 թվականի դեկտեմբերի 22-ին: Նա Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից է: Աշխատել է Եղեգնաձորի <Գյուղտեխնիկա> միավորումում որպես եռակցող:

-Սիրուշ Սումբատի Մարգարյանը նույնպես Գլաձորի բնակիչ է, ծնվել է 1905 թվականի մայիսի 3-ին: Նա Հայաստանի Հանրապետության ամենատարեց բնակիչն է, խնամել ու մեծացրել է 8 երեխա:

-Գեղեցիկ Սարգիսի Բաբայանը ծնվել է 1919 թվականի հունիսի 1-ին, բնակվում է Գլաձոր համայնքի Վերնաշեն գյուղում: Գեղեցիկ Բաբայանը բազմազավակ մայր է:
Հավելենք, որ 1993 թվականին ՄԱԿ-ը հոկտեմբերի 1-ը հայտարարել է որպես <Տարեցների միջազգային օր>:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37