Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորրյանի շնորհավորական ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

01.10.2020

 Սիրելի՛ տարեցներ,
Սիրով ու ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ ձեզ՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:
   Սիրելինե՛րս, մեծ երջանկություն է լինել ձեր կողքին, ապրել կյանքի փիլիսոփայությամբ հարստացած մեր տատիկ պապիկների հետ, դասեր առնել ձեր փորձից, ամեն օր ստանալ ձեր օրհնությունը: Իսկ եթե կյանքի պայմանների բերումով ձեր կողքին չենք, ապա մենք ձեզ հիշում ենք յուրաքանչյուր օր, միշտ մտածում ձեր կյանքը ավելի լավը դարձնելու մասին: Թեև  ազգային նկարագրի կարևորագույն բաղկացուցիչ է ավագ սերնդի նկատմամբ հոգատարություն ու հարգանք տածելու ավանդույթը: Բայցև Տարեցների միջազգային օրը ևս մեկ առիթ է ձեզ գնահատելու, ձեր մասին հոգ տանելու, առավել հոգատար լինելու և նշելու մեր անձնական և երկրի հասարակական կյանքում ձեր ունեցած մեծ ներդրումի ու դերակատարության մասին:
Դուք եք մեզ շահել-պահել, տքնաջան աշխատանքով  մեզ մեծացրել և մեր մեծանալուն զուգահեռ, հասել ծերության շեմին՝ երախտապարտ ենք ձեզ: Դուք եք եղել նաև մեր պատմական արժեքները կրողը, պահպանողն ու փոխանցողը: Մեծ է ձեր վաստակը նաև Հայաստանի Հանրապետության կայացման, նրա պատմության վայոցձորյան ձեր հատվածի կերտման գործում: Ձեր հարուստ կենսափորձն այսօր վառ օրինակ է երիտասարդ սերնդի համար՝ շնորհակալ ենք ձեզ:
Սիրելի՛ տարեցներ, համոզվա՛ծ եղեք, որ ձեզ համար սոցիալական ու կենսական արժանապատիվ պայմաններ ապահովելու խնդիրները մշտապես գտնվում են մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում և մենք մեր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի բարելավենք ձեր կյանքի որակը, երջանիկ ծերություն ունենալու համար: Դուք վաստակել են երջանիկ ծերության իրավունքը:

Վայոց ձորի ծերունազարդ բնակիչներ. կրկին շնորհավորում եմ ձեզ՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:
Ապրեցե՛ք խաղաղությամբ, եղեք առողջ ու երջանիկ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37