Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
30.09.2020
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով կրկին հորդորում է ձեռնպահ մնալ առաջնագիծ մեկնող կամավորականներին ու զինծառայողներին տեղափոխող տրանսպորտը նկարահանելուց, այդ լուսանկարները համացանցում տեղադրելուց, քանի որ հակառակորդը մանրակրկիտ ուսումնասիրում է լրատվական և համացանցի հայկական տիրույթը և դուրս հանում բոլոր տեղեկությունները:
Տրանսպորտային միջոցների տեսակը, գույնը, պետհամարանիշը, նրանց շարժվելու ժամը և ուղղությունը խիստ զգայուն տեղեկություններ են, որոնք օգնում են հակառակորդին թիրախավորել առաջնագիծ մեկնող մեր հայրենակիցներին:


