Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարությունը ՈւԱԶ ամենագնաց մեքենա է տրամադրել Եղեգնաձորի բժշկական կենտրոնին

23.09.2020

     ՀՀ կառավարությունը ՈւԱԶ ամենագնաց մեքենա է տրամադրել Եղեգնաձորի բժշկական կենտրոնին: ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը այցելեցին Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ գլխավոր բժիշկ Կարեն Ասատրյանի ուղեկցությամբ մասնակցեցին մեքենայի հանձնման արարողությանը և ծանոթացան ամենագնացի կահավորանքին: Այն հագեցած է շտապ և անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ժամանակակից բժշկական սարքավորումներով և պարագաներով։
    Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը շնորհավորեց հիվանդանոցի անձնակազմին, նշելով՝ ցանկանալի է, որ նմանատիպ ներդրումներն ավելի շատ լինեն և նպաստեն առողջապաhության ոլորտի ծառայությունները բարելվմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 10:21:27