Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կնքվեց երկկողմ համագործակցության հուշագիր

23.09.2020

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հանձնարարությամբ ս/թ սեպտեմբերի 19-ին մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն ընդունեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, Մ.գ.թ., պրոֆեսոր Դավիթ Խիթարյանին: Հանդիպման ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և <Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ> հիմնադրամի միջև կնքվեց երկկողմանի համագործակցության հուշագիր, որի շրջանակներում կիրականացվեն գործնական աշխատանքներ՝ համատեղ հետազոտությունների անցկացման, ուսանողների պրակտիկաների կազմակերպման, համատեղ գիտական միջոցառումների կազմակերպման համատեքստում: Այն նոր համագործակցության սկիզբ է` միտված սպորտային տուրիզմի, ֆիզիկական կրթության և առողջ ապրելակերպի զարգացմանը:

    Հուշագրի ստորագրմանը ներկա էին ինստիտուտի  սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Աննա Սիմոնյանը:
Քննարկվեցին մարզադպրոցների, մարզում գործող հանրակրթական դպրոցերի սպորտային ծրագրերի իրականացման խնդիրները և ֆիզիկական կուլտուրայի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հանրային առողջության քարոզչության բարելավմանը վերաբերող հարցեր:

   Դավիթ Խիթարյանը ներկայացրեց հուշագրից բխող համագործակցության հեռանկարները: Բացի մարզի դիմորդների և ուսանողների կրթական հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող հարցերից, քննարկվեց նաև զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ տարվող ռազմավարական ծրագրերի մեջ առանձնահատուկ տեղ ունեցող սպորտային տուրիզմի զարգացման կարևորությունը, ակնկալելով՝ Վայոց ձորի համար իրականացվող աշխատանքներում մարզային իշխանության աջակցությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53