Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արյան թթվածնի մոնիթորինգի պուլսօքսիմետրեր և անհատական պաշտպանիչ միջոցներ՝ մարզի բուժհաստատություններին
22.09.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Արտակարգ իրավիճակների նախարարության և մարզային ամբուլատոր ծառայությունների ներկայացուցիչների հետ մասնակցեցին COVID19-ի դեմ պայքարում Հայաստանի ջանքերին աջակցելու նպատակով ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից հատկացված բժշկական պարագաների փոխանցման և ընդունման արարողությանը։
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության ստորաբաժանմանը հատկացված արյան թթվածնի մոնիթորինգի պուլսօքսիմետրերը և անհատական պաշտպանիչ միջոցները կբաշխվեն մարզային ենթակայության բուժհաստատություններին:
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար մայոր Սթիվեն Պրատերին, միջռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանին ցուցաբերած նախաձեռնության համար: